Ավարտվեցին 2013-2014 ուս.տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային և հանրապետական փուլերը: Օլիմպիադայի անցկացումը նպատակ ուներ վերհանել հանրակրթական առարկաների նկատմամբ հատուկ կարողություններ ունեցող տաղանդավոր և շնորհալի սովորողներին, ինչպես նաև աշակերտների շրջանում գիտության հիմունքների ուսումնասիրման նկատմամբ հետաքրքրություն առաջացնել:
Առարկայական օլիմպիադաներ անց են կացվել 13 առարկայից` հայոց լեզու, հայ գրականություն, ռուսաց լեզու, օտար լեզու /անգլերեն/, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, հայոց եկեղեցու պատմություն /ՀԵՊ/, նախնական զինվորական պատրաստություն /վերջին...