Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   483.80  դրամ
EUR   554.58  դրամ
RUB   7.37  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
19.04.2014   ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ՑՈՒՑԱԴՐԵՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

     Ավանդույթի վերածված համաքաղաքային շաբաթօրյակը,որն անցկացվել է ապրիլի 18-ին`Ստեփանակերտում հայտարարված ծառատնկման,սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման միամսյակի շրջանակում,վերստին ցուցադրեց ստեփանակերտցիների միասնությունն ու  համախմբվածությունը`կոլեկտիվ միջոցառումներում:

Մայրաքաղաքի բնակիչները  շաբաթօրյակին ձեռնամուխ են եղել վաղ առավոտյան և յուրաքանչյուրն ուներ իր անելիքը:Իսկ օրվա աշխատանքային ծրագիրը,որ բավականին  հագեցած  էր, իր մեջ  ներառում էր ամենատարբեր ուղղություններ:Շաբաթօրյակին  մասնակցելու էին դուրս եկել պետական բոլոր կառույցների,հիմնարկ-ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների կոլեկտիվները:Սանիտարական մաքրման աշխատանքներին զուգընթաց բարեկարգվել են  փողոցներն ու բակերը,ընդլայնվել կանաչ տարածքները:

 

Փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի խոսքով, այդ օրը Ստեփանակերտում և նրան հարող տարածքներում տնկվել  է շուրջ  600  ծառ`ընկուզենի,լորենի,սոսենի,եղևնի  և այլն:Քաղաքում  մեկնարկել է նաև սածիլման գործընթացը:Սիզամարգերում  և պուրակներում հողին են  պահ տրվել ծաղիկների առաջին սածիլները:Կազմակերպված են ընթացել և հուշարձանների մաքրման աշխատանքները:Միջոցառումներին,ինչպես միշտ առանձնակի ակտիվություն  են  դրսևորել <<Սանմաքրում>>,<<Ստեփանակերտի  բուսաբանական այգի>>,<<Բնակարանային շահագործման տնտեսություն>> ընկերությունների կոլեկտիվները:

 

 

 

Ծառատունկին,բնականաբար, իրենց անմիջական մասնակցությունն են բերել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը,ԱԺ ղեկավար Աշոտ  Ղուլյանը,վարչապետ Արա  Հարությունյանը,Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը,պետական մյուս այրերը:Նրանց  ու քաղաքապետարանի աշխատակիցների համատեղ ուժերով Ստեփանակերտի << Աջափնյակ>>  թաղամասում(մայրուղու երկարությամբ)տնկվել են շուրջ 200 ընկուզենիներ:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար