Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   485.28  դրամ
EUR   562.25  դրամ
RUB   7.40  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
17.04.2014   ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Ծննդյան օրվա կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել իր գործընկերոջը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

<<Ձեր մարդկային բնավորության, շրջապատի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի և սկզբունքայնության շնորհիվ կոլեկտիվում, հարազատների և ընկերների, հանրության շրջանում վայելում եք խոր հարգանք և վստահություն: Որպես պետական գործիչ Դուք արժանի ներդրում ունեք Երևանի   հիմնախնդիրների լուծման, նրա զարգացման ու բարգավաճման, բնակչության սոցիալական պայմանների բարելավման, ժողովրդական արժեքների ստեղծման և կայունության ամրապնդման գործում, և անում եք հնարավորը համայն հայության մայրաքաղաքի պատիվն ու հեղինակությունն արտերկրում բարձր պահելու համար: Այդ են վկայում աշխարհի շատ երկրների մայրաքաղաքների հետ համագործակցության խորացմանը միտված Ձեր եռանդուն ջանքերը:  Համոզված եմ, որ տարեցտարի ավելի կսերտանան  նաև մայրաքաղաքներ Երևանի և Ստեփանակերտի միջև  հաստատված  բարեկամությունն ու համագործակցությունը, որի հիմքերը դրվել են Ձեր կողմից և նորանոր ձեռքբերումներ են ակնկալվում:

Թանկագին Տարոն Անդրանիկի

 Ծննդյան տարեդարձի կապակցությամբ վերստին ընդունեք իմ շնորհավորանքները: Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին նորանոր հաջողություններ, երջանկություն, արցախյան  երկարակեցություն>>:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար