ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Ավագ սերնդի անցած ճանապարհը միշտ էլ ուղեցույց է հանդիսացել երիտասարդների համար, ոգեշնչել ու մղել նորանոր արարումների: Այդ առումով հետաքրքիր խորհուրդ է իր մեջ պարունակում Հայրենական մեծ պատերազմի մասնակից արցախցիների հերոսական սխրանքը, որն 1945-ի մայիսի 9-ին ամրագրվեց խորհրդային երկրի տարած հաղթանակով:
Մեր ժողովուրդը, երբեք չի մոռանա ինչպես Մեծ հայրենականի, այնպես էլ արցախյան պատերազմի մասնակիցների ծանրակշիռ ավանդը, ինչն ուսանելի դաս է սերունդների համար: Մայիսյան եռատոնի` Մեծ հաղթանակի 72-րդ, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձերի...