Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   485.28  դրամ
EUR   562.25  դրամ
RUB   7.40  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
26.04.2014   ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա 22-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման մասին:

Քաղաքապետի կողմից միաժամանակ հաստատվել է Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա 22-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և անցկացման միջոցառումների ծրագիրը, որի համաձայն մայրաքաղաքում տոնական միջոցառումների կազմակերպման ու անցկացման հանձնաժողովի աշխատանքները կհամակարգի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

Տոնական միջոցառումների շրջանակում մասնավորապես նախատեսվում է քաղաքապետի կողմից Հայրենական մեծ պատերազմի  վետերանների և Շուշիի ազատամարտի մասնակիցների ընդունելություն, կրթական և մարզամշակութային հաստատություններում եռատոնին նվիրված ցերեկույթներ, Արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ հանդիպումներ, դպրոցական շարադրությունների մրցույթ` <<Հաղթանակների մայիս>> խորագրով, մարզական միջոցառումներ, ժողովրդական տոնախմբություն:

Մայիսի 9-ին, ավանդույթի համաձայն, մայրաքաղաքի աշխատանքային կոլեկտիվներն և հասարակայնության ներկայացուցիչները կայցելեն Հուշահամալիր և  հարգանքի տուրք կմատուցեն Մեծ հայրենականում ուԱրցախյան ազատամարտում նահատակվածների հիշատակին:

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումները կավարտվեն տոնական հրավառությամբ:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար