16.03.2017   ԱՆՑԿԿԱՑՎԻ ԾԱՌԱՏՆԿՄԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՄՍՅԱԿ

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել մարտի 22-ից ապրիլի 22-ը Ստեփանակերտ քաղաքում ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ անցկացնելու վերաբերյալ:

Միամսյակի աշխատանքների նախապատրաստման և համակարգման նպատակով ստեղծվել է քաղաքային հանձնաժողով, որը կգլխավորի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը: Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ հաստատվել է Միամսյակի նախապատրաստման և անցկացման միջոցառումների ծրագիրը և  ապրիլի 22-ը հայտարարվել  համաքաղաքային շաբաթօրյակի օր:

<<Սանմաքրում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին հանձնարարված է Միամսյակի ընթացքում ապահովել աղբահանության աշխատանքները քաղաքի տարածքում, իսկ <<Ստեփանակերտ>> շաբաթաթերթի խմբագրությանը` լայնորեն լուսաբանել միամսյակի կազմակերպման և անցկացման ընթացքն ու արդյունքները:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն