Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   478.03  դրամ
EUR   530.47  դրամ
RUB   7.50  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
22.03.2017   ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՈՒՐՎԱԳԾՎԵԼ Է ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

 

Մայրաքաղաքում` Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների ծրագիրն է ուրվագծվել մարտի 22-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի մասնակցում էին նաև միջոցառումների կազմակերպման` Ստեփանակերտի քաղաքային հանձնաժողովի անդամներ, մի շարք կազմակերպությունների ղեկավարներ:

Քաղաքապետը ներկաներին կոնկրետ հանձնարարություններ է տվել մայրաքաղաքի Հուշահամալիրի, փողոցների, հրապարակների և հուշարձանների բարեկարգման և սանիտարական մաքրման և կանաչապատման, տոնական ձևավորման ուղղությամբ, հստակեցվել է մշակութային և սպորտային միջոցառումների ծրագիրը, ընդգծվել հիշարժան հոբելյանը կազմակերպված, պատշաճ մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննության են առնվել նաև կենսական նշանակության մի շարք հարցեր:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն