14.10.2013   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՂՀ նախագահի 2013թ. հոկտեմբերի 3-ի հրամանագրով, աշխատանքում ձեռք բերած արդյունքների համար և Ստեփանակերտի օրվա կապակցությամբ <<Ջրմուղ կոյուղի>> ՓԲԸ N 1 մաքրման կայանի պետ Մեխակ Չարքյալի Ավանեսյանը, Ստեփանակերտի Ա.Գրիբոյեդովի անվան N 3 միջնակարգ դպրոցի տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Մարինե  Միքայելի Գրիգորյանը, <<Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարան>> ՊՈԱԿ տնօրեն Մարիա Վահանի Խաչատրյանը, Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Առնոլդի Հակոբյանը և <<Ջերմային տնտեսություն>> ՓԲԸ տնօրեն Արմեն Շամոյի Շաբանյանը արժանացել են <<Երախտագիտություն>> մեդալի:

ԼՂՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով, մամուլի բնագավառում երկարամյա բեղմնավոր աշխատանքի համար և Ստեփանակերտի օրվա կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար, <<Հայրենիք>> թերթի խմբագիր, Արցախում <<Հայաստանի Հանրապետության>> օրաթերթի սեփական թղթակից Դավիթ Իշխանի Միքայելյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում: