ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Նոյեմբերի 30-ին, ոստիկանի մասնագիտական տոնի կապակցությամբ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել է ոստիկանության համակարգի մի խումբ աշխատողների:
Կարևորելով ոստիկանության դերը երկրի անվտանգության և հասարակական կարգի պահպանման գործում, Ս.Գրիգորյանը մասնավորապես նշել է, թե արցախյան պատերազմի տարիներին, ի թիվս մեր շատ հայրենակիցների, վճռական պահերին ինչպիսի անձնվիրություն և սխրանք են դրսևորել համակարգի աշխատողները` հայտնվելով առաջնագծում:
<<Արժանապատվորեն կատարելով հայրենիքի պաշտպանի իրենց սուրբ...