Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.35  դրամ
EUR   547.07  դրամ
RUB   6.74  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
16.03.2020   Քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն:

Այսօր Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն` քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկների մասնակցությամբ: Առանցքում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) լայն տարածումն է: Հաշվի առնելով տխուր իրողությունը, որ ՀՀ-ում այն ևս մտահոգվելու լուրջ առիթ է տալիս, Դավիթ Սարգսյանը, վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, խիստ հանձնարարականններ է տվել.

-բոլոր այն հիմնարկներին (դպրոցներ, մարզական խմբակներ, մանկապարտեզներ, գրադարաններ, մշակութային օջախներ և այլն) , որտեղ հնարավոր են երեխաների հետ շփումներ, որոշ ժամանակով դադարեցնել գործունեությունը,

-բոլոր մարզական և մշակութային միջոցառումները հետաձգել,

-քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկների շենքերում արգելել հավաքներն ու իրկականացնել ախտահանիչ գործողություններ,

-հատուկ ախտահանիչ լուծույթով մաքրել հասարակական տրանսպորտային միջոներն ու ճանապարհաեզրերը:

Քաղաքապետըկոչ է անում պահպանել ԱՀ առողջապահության կողմից սահմանված հիգիենայի կանոնները.

-միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,

-խուսափել շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),

-հաճախակի լվանալ ձեռքերն օճառով ու ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով,

-հազալիս և փռշտալիս փակել բերանը և քիթն անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցել աղբամանը,

-գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ և դիմել բժշկի:

Իդեպ, ԱՀ առողջապահության նախարարությունը ստեղծել է թեժ գիծ: Ախտանշանների ու լրացուցիչ հարցերի դեպքում պետք է զանգահարել 047-94-37-34 կամ 3003 հեռախոսահամարներով: