24.01.2020   Հունվարի 23-ին տեղի ունեցավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդրանիկ նիստը

❗️❗️❗️Հունվարի 23-ին տեղի ունեցավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդրանիկ նիստը, որի օրակարգում ընդգրկված ավելի քան հինգ հարցերից ամենաառանցքայինները վերաբերում էին քաղաքային համայնքի գլխավոր ֆինանսական փաստաթղթին: Մասնավորապես` քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը ներկայացրեց 2019թ. բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: 

Եվ այսպես, քաղաքային համայնքի անցյալ տարվա ընդհանուր մուտքերը պլանավորված 1805617.5 հազ.դրամի դիմաց կազմել են 1637835.0 հազ.դրամ, կատարողականը` 90.7 տոկոս: Ի դեպ, ընդհանուր մուտքերի 30.4 տոկոսը կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով հավաքագրվել է 498535.0 հազ.դրամ` պլանավորված 488984.0 հազ.դրամի դիմաց: Ըստ այդմ` կատարողականը կազմել է 102.0 տոկոս: Ի համեմատություն 2018թ. ցուցանիշների` սեփական եկամուտները աճել են 64313.8 հազ.դրամով: Վճարման ենթակա 36565.0 հազ.դրամ գումարի նյութերը ուղարկված են դատարան:
Որոշ ցուցանիշների մասին առավել մանրամասն.⤵️
➡️1.1 Գույքային հարկեր անշարժ գույքից: Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը նախատեսված 125000.0 հազ.դրամի դիմաց կազմել են 107352.6 հազ.դրամ, կատարողականը` 85.9 տոկոս: Հողի հարկից գանձվող մուտքերի կատարողականը կազմել է 89.1 տոկոս` պլանավորված 12500.0 հազ.դրամի դիմաց 11134.3 հազ.դրամ ցուցանիշով:
➡️1.2 Գույքային հարկեր այլ գույքից:
Փոխադրամիջոցներից մուտքագրված 224029.3 հազ,դրամի գույքահարկը կազմում է նախատեսված 204000.0 հազ.դրամի 109.8 տոկոսը:
➡️1.3 Ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության վճարներ: Տեղական տուրքերի գծով մուտքագրված գումարը 69018.4 հազ.դրամ է, որը պլանավորված 70134.0 հազ.դրամի 98.4 տոկոսն է:
➡️1.4 Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից այլ պարտադիր վճարներ: Պետական տուրքերի գծով պլանավորված 17000.0 հազ,դրամի դիմաց մուտքագրվել է 20206.7 հազ.դրամ, կատարողականը` 118.9 տոկոս:
➡️1.5 Այլ հարկային եկամուտներ: Այլ հարկային եկամուտների գծով մուտքագրված 15691.5 հազ.դրամը 33.5 տոկոսով ավել է նախատեսված գումարից:
➡️2.Պաշտոնական դրամաշնորհներ: Պետական բյուջեից տրամադրվող դոտացիան կազմել է համայնքի բյուջեի ընդհանուր եկամուտների 69.6 տոկոսը: Անցյալ տարվա բյուջեի պլանավորված դոտացիայի գումարը 1316633.5 հազ.դրամ էր, որից հատկացվել է 1139300.0 հազ.դրամ, կատարողականը` 86.5 տոկոս:
➡️3.Այլ եկամուտներ: Այլ եկամուտների գծով նախատեսված 48600.0 հազ.դրամի դիմաց մուտքագրվել է 51102.2 հազ.դրամ: Քաղաքային համայնքի 2019թ. տարեկան բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 1634975.0 դրամի չափով, որը կազմում է պլանավորված 1814364.4 հազ.դրամի 90.1 տոկոսը: Համայնքային ենթակայության կազմակերպությունների գծով նախատեսված 1229067.5 հազ.դրամի դիմաց ֆինանսավորումը կազմել է 1204058.4 հազ.դրամ կամ 98.0 տոկոս:
Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2019թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելուց հետո, ավագանին հավանության արժանացրեց նաև քաղաքային համայնքի 2020թ. բյուջեն, որի կառուցվածքային պատկերը այսպիսինն է. 1)եկամուտների գծով` 1950481.2 հազ.դրամ` 144863.7 հազ.դրամով ավել 2019թ. նույն ցուցանիշից, 2) ծախսերի գծով` 1962088.2 հազ.դրամ` 147723.8 հազ.դրամով ավել նախորդ տարվա նույն ցուցանիշից, ընդ որում` ա. վարչական բյուջե` եկամուտների գծով` 1950281.2 հազ.դրամ, բ. ֆոնդային բյուջե` եկամուտների գծով` 89500.0 հազ.դրամ, ծախսերի գծով` 101107.0 հազ.դրամ, 3)դեֆիցիտը` 11607.0 հազ.դրամ:
Ստեփանակերտի համայնքի ավագանին որոշեց` քաղաքային համայնքի ավագանու անդամի 2020 թվականի պարտականությունների կատարման դիմաց սահմանել դրամական փոխհատուցման ամսական 10.000 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 593-րդ հովածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, հաշվի առնելով ԼՂՀ կառավարության 1998թվականի դեկտեմբերի 10-ի № 227 որոշումը` համայնքի ավագանին որոշել է. իրականացնել Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի №21 շենքի թիվ 20 հասցեում գտնվող 97.19 քառ.մ ընդհանուր մակերեսով բնակարանի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը և այն նվիրատվության կարգով օտարել բնակարանն օգտագործողներին:

 

       Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն