17.03.2020   Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մայրաքաղաքում ախտահանման աշխատանքներն ավելի են ծավալվել:

❗️❗️❗️Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով` այսօր առավոտյան մայրաքաղաքում ախտահանման աշխատանքներն ավելի են ծավալվել: Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող <<Բնակշահագործման տնտեսություն >> և <<Ջրմուղ կոյուղի>> ՓԲ ընկերությունների համատեղ ջանքերով ստեղծվել են երկու աշխատանքային խմբեր, որոնք քլորի լուծույթով ու հատուկ սարքավորումներով մաքրում են ինչպես բազմահարկ բնակելի շենքերի շքամուտքերն ու աստիճանավանդակները, այնպես էլ վերելակները:☢️☢️
Նշենք, որ այս միջոցառումները քաղաքապետ Դավիթ Սարգսյանի մոտ երեկ հրավիրված խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների շարքից են: Հիշեցնենք` հասարակական տրանսպորտային միջոցներն ու ավտոտաղավարները ևս ախտահանվում են:
📢📢 Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում հետևել միմիայն պաշտոնական լրահոսին:📢