ԱԿՑԻԱՅԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 200 ԱՇԽԱՏՈՂՆԵՐ
Սանիտարական մաքրության խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ քաղաքապետարանի ու նրա ենթակայության տակ գտնվող կառույցների, մասնավորապես` <<Սանմաքրում>> ընկերության աշխատակիցների համար:
Փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի խոսքով, հարցը ոչ միայն առնչվում է Ստեփանակերտին, այլ նաև համայնքի ողջ տարածքին, այդ թվում` քաղաքային գերեզմանոցին, որտեղ պատշաճ մաքրության պահպանման և բարեկարգման խնդրին քաղաքապետարանը հաճախակի է անդրադառնում: Նրա կարծիքով, քաղաբնակներից յուրաքանչյուրը պիտի իրեն պատասխանատու զգա շրջապատի մաքրության, կարգ ու կանոնի համար: Ու, եթե դա անտեսվում է,...