Քաղաքապետարանի նախաձեռնությամբ ի նշան խոր հարգանքի և վաստակի գնահատման, սեպտեմների 1-ին, ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ, արցախյան շարժման մի խումբ ակտիվ մասնակիցներ, քաղաքական գործիչներ, գրողներ, արվեստագետներ, փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի քաղաքային գերեզմանոց և, ծազիկներ տեղադրելով կյանքից հեռացած, ինչպես նաև` նահատակված արցախյան գոյապայքարի առաջամարտիկների շիրիմներին, խնկարկել նրանց /Վիգեն Հայրապետյան, Վաչագան Գրիգորյան, Բորիս Դադամյան, Գուրգեն Գաբրիելյան, Հրաչյա Բեգլարյան, Վաչագան Գրիգորյան, Բենիկ Օվչյան, Մարգո Բալասանյան, Էռնեստ Հայրապետյան և...