Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքի օրվա առթիվ սեպտեմբերի 24-ին մայրաքաղաքում անց են կացվելու տոնական տարբեր միջոցառումներ և համաքաղաքացիներին հրավիրում մասնակցելու տոնակատարությանը:
Ժամը 10.00-ին Ս.Շահումյանի անվան պուրակում նախատեսվում է նկարների, ձեռքի աշխատանքների, գորգերի ցուցահանդես և վաճառք, ինչպես նաև պլեներային նկարչություն:
Ժամը 11.00-ին քաղաքի Ս.Շահումյանի անվան պուրակում և Վերածննդի հրապարակում անցկկացվեն մարզական բազմազան միջոցառումներ, ազգային ավանդական խաղեր:
Ժամը 11.30-ին Վերածննդի հրապարակում նախատեսվում է ցուցադրել նաև լարախաղ:...