![]() |
||||||||||||||||||||||||||
19.01.2017 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարում է Ստեփանակերտ քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ թափուր երթուղիների համար
Ց Ա Ն Կ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայտ. 2.Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայական. 3.Տրանսպորտային միջոցի` հաշվառման վկայագիր, սեփականության իրավունքի վկայական կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթուղթ. 4.Վարորդների` վարորդական իրավունքի վկայականներ, աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր. 5.Փակ ծրարով ներկայացնում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի և ուղեբեռի փոխադրման գինը` ըստ նախատեսված միջանկյալ կանգառների: Մրցույթը կկայանա 2017թվականի փետրվարի 10-ին` ժամը 10.00-ին, ք.Ստեփանակերտ, Նաբերեժնայա 3 հասցեում գտնվող <<Արցախի երկրաբանական էքսպեդիցիա>> ՊՈԱԿ տարածքում: Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը մրցույթի մասնակցության հայտը և պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմ` ԼՂՀ, ք.Ստեփանակերտ, Ն.Ստեփանյան 22 հասցեով: Մրցույթի մասնակցության հայտերն ու պահանջվող փաստաթղթերը ընդունվում են մինչև 2017թվականի ներառյալ փետրվարի 3-ը` աշխատանքային օրերին և ժամերին: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են զանգահարել /047/ 94-15-02 հեռախոսահամարով: |
||||||||||||||||||||||||||
< Վերադառնալ |