ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

19.01.2017

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարում է Ստեփանակերտ քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ թափուր երթուղիների համար

 

ՀՀ

Երթուղու անվանումը և համարը

Պահանջվող ավտոբուսի

Դասը

Քանակը /ներառյալ պահուստային ավտոբուսների/

1

Հովհաննես Թումանյան – Ազատամարտիկների /երթակարգավարական կետ/ N 13

Փոքր

6

2

Կրուգովայա – Ազատամարտիկների /երթակարգավարական կետ/ N 14

Փոքր

7

3

Արեշ թաղամաս – Ազատամարտիկների /երթակարգավարական կետ/ -Հանրապետական հիվանդանոց N 15

Հատուկ փոքր

5

4

Առաքել Առաքելյան – Հանրապետական հիվանդանոց - Ազատամարտիկների /երթակարգավարական կետ/ N 16

Փոքր

7

5

Բագրատ Ուլուբաբյան - Ազատամարտիկների /երթակարգավարական կետ/ -Սասունցի Դավիթ N 18

Հատուկ փոքր

5

 

 

 

 

 

 

 

Ց Ա Ն Կ

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայտ.

2.Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայական.

3.Տրանսպորտային միջոցի` հաշվառման վկայագիր, սեփականության իրավունքի վկայական կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթուղթ.

4.Վարորդների` վարորդական իրավունքի վկայականներ, աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր.

5.Փակ ծրարով ներկայացնում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի և ուղեբեռի փոխադրման գինը` ըստ նախատեսված միջանկյալ կանգառների:

Մրցույթը կկայանա 2017թվականի փետրվարի 10-ին` ժամը 10.00-ին, ք.Ստեփանակերտ, Նաբերեժնայա 3 հասցեում գտնվող <<Արցախի երկրաբանական էքսպեդիցիա>> ՊՈԱԿ տարածքում:

Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը մրցույթի մասնակցության հայտը և պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմ` ԼՂՀ, ք.Ստեփանակերտ, Ն.Ստեփանյան 22 հասցեով:

Մրցույթի մասնակցության հայտերն ու պահանջվող փաստաթղթերը ընդունվում են մինչև 2017թվականի ներառյալ փետրվարի 3-ը` աշխատանքային օրերին և ժամերին:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են զանգահարել /047/ 94-15-02 հեռախոսահամարով: