ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՈՐՈՇՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

  Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հոկտեմբերի 20-ին որոշում է ստորագրել քաղաքում 2012թ. Ամանորի տոնական միջոցառումների անցկացման վերաբերյալ: Համայնքապետի որոշմամբ, Ստեփանակերտ քաղաքում 2012 թվականին Ամանորի տոնական միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով, ստեղծվել է հանձնաժողով քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ: Հանձնաժողովում ընդգրկված են Ստեփանակերտի քաղաքային տեսչության պետը, քաղաքապետարանի կրթության և սպորտի, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության, ճարտարապետության և քաղաքաշինության, շինարարության և բարեկարգման, զարգացման ծրագրերի, բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության, հաշվապահական հաշվառման բաժինների պետերը, ՙՍտեփանակերտի քաղաքային մշակույթի տուն՚ ՊՈԱԿ տնօրենը, ՙԲՇՏ՚ ՓԲԸ, ՙՎՇՏ՚ ՓԲԸ տնօրենները, ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրենը, ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրենը, ՙՍանմաքրում՚ ՀՈԱԿ տնօրենը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի ռեֆերենտը, ԼՂՀ ԿԱ Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի ոստիկանության վարչության պետի` ծառայության գծով տեղակալը, ԼՂՀ ԿԱ ՓԾ Ստեփանակերտի փրկարարական վարչության պետը, ՙԿանցլեր՚ ՍՊԸ տնօրենը, ՙՎեգաս՚ ՍՊԸ տնօրենը, Ստեփանակերտի քաղաքային համայնքի երկու անդամներ:
Հանձնաժողովին հանձնարարված է տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման ծրագիրը մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը ներկայացնել հաստատման: