Հարգելի համաքաղաքացիներ
Ստեփանակերտի քաղաքապետարանի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձի, ինչպես նաև գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Այսօր, հիրավի, մենք հպարտանալու առիթ ունենք, քանզի արցախյան ազգային-ազատագրական պայքարի փառավոր էջերը լի են պատմական հաղթանակներով ու նշանակալի ձեռքբերումներով: Եվ բնականաբար, մեզնից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է այն իրողությունը, որ ազատությունն ու անկախությունը ճակատագրի շնորհած նվեր չէ ու այն ձեռք է բերվել մեծ զոհողությունների գնով: Հազարավոր հայորդիներ ու դստրեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի, հանուն ազատ ու անկախ Արցախի` այն համոզմամբ,...