Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.16  դրամ
EUR   526.54  դրամ
RUB   7.43  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
31.05.2016   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՏՎԵԼ

Պետական ու համայնքային բյուջեի կատարման ընթացքն է քննության առնվել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին մասնակցում էին ինչպես քաղաքապետարանի մի շարք պատասխանատուներ, այնպես էլ` մայրաքաղաքի կենսապահովման կառույցների ղեկավարները:

Քաղաքապետը ներկաներին հորդորել է մասնավորապես  բոլոր հարկատեսակների գծով` մուտքերի /եկամուտների/ ապահովման ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկել, բարձրացնել մատուցվող ծառայությունների դիմաց գումարների հավաքագրման արդյունավետությունը:

Խորհրդակցությունում Ս.Գրիգորյանն անդրադարձել է նաև բազմահարկ շենքերի նկուղներում իրականացվող աշխատանքների որակի և ժամանակացույցի պահպանմանը, շինարարության և բարեկարգման բաժնին հանձնարարել ավարտին հասցնել մանկական խաղահրապարակների վերանորոգման աշխատանքները: Հաշվի առնելով, որ աշնանը նշվելու է ԼՂՀ հռչակման 25-ամյա հոբելյանը և Ստեփանակերտ քաղաքի ավանդական տոնը, քաղաքապետը հանձնաժողովի նախագահներին պարտավորեցրել է հստակեցնել հանդիսավոր միջոցառումների կազմակերպմանն առնչվող ծրագրերը և նախապատրաստական աշխատանքներ ծավալել այդ ուղղությամբ:

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն