Սիրելի կանայք, մայրեր և քույրեր
Ստեփանակերտի քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ընդունեք անկեղծ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ` կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ: Հատկանշական է, որ տոնը զուգադիպում է գարնան զարթոնքի հետ և հնարավորություն ընձեռնում ևս մեկ անգամ արժևորել ու գնահատել ձեր վաստակը, նվիրումն ու մարդկային բարությունը, հոգու վեհությունն ու գեղեցկությունը: Պատահական չէ, որ այն, որպես հիշարժան օր, ամրագրված է մեր տոնացույցում և խոր հարգանքով են վերաբերվում այդ երևույթին:
Անգնահատելի է Ձեր դերը երկրի համար ֆիզիկապես առողջ, բազմակողմանի զարգացած սերունդ դաստիարակելու գործում: Ձեր անսահման սիրո ու քնքշանքի,...