Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   486.78  դրամ
EUR   574.01  դրամ
RUB   8.17  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
06.05.2017   ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՎԵԼ ԵՆ

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից ավանդույթ է դարձել Մայիսյան եռատոնի կապակցությամբ քաղաքի դպրոցականների միջև շարադրությունների մրցույթի կազմակերպումը:

Հատկանշական է, որ այս անգամ իր ձևաչափով այն տարբերվում էր նախորդներից:Շարադրության մրցույթը կազմակերպվել էր երկու փուլով: Առաջինում ընդգրվել էին մայրաքաղաքի դպրոցների 8-12-րդ դասարանների, իսկ երկրորդում` 5-12-րդ դասարանների աշակերտները: Ընդորում, եթե ավանդային մրցույթի` դպրոցական շարադրությունները  <<Իմ վերծնված Շուշի>> խորագիրն էին կրում, ապա մյուս ձևաչափում` երեխաներն իրենց ստեղծագործական ընդունակությունները դրսևորեցին հաղթանակի թեմայով արված <<Գոյամարտի>> տեսագրությունների և բնանկարների շուրջ, փորձելով յուրովի ընկալել երևույթները և արժևորել Մայիսյան եռատոնը:

Մայիսի 6-ին ամփոփելով մրցույթի արդյունքները, լավագույն աշակերտների հեղինակներն ու նրանց լեզվի և գրականության ուսուցիչները Ստեփանակերտի քաղաքապետի կողմից արժանացան պարգևների և հուշանվերների: Պարգևատրման կապակցությամբ կայացած հանդիպումանը փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը ներկաներին ջերմորեն շնորհավորեց ինչպես մայիսյան տոների, այնպես էլ` ստեղծագործական շարադրությունների մրցույթում աչքի ընկնելու համար: Իր խոսքով քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը ևս հիշարժան իրադարձության կապակցությամբ շնորհավորանքի  և բարեմաղթանքի խոսքեր ուղղեց աշակերտներին  և նրանց ուսուցիչներին` մաղթելով հաջողություններ ուսման  բնագավառում, խաղաղություն ու երջանկություն:

Պատվոգրերն ու հուշանվերները հանդիսավոր պայմաններում դպրոցականներին և ուսուցիչներին հանձնեց փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը: Շնորհավորական խոսքով հանդես եկան Ստեփանակերտի հ.8 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռուզաննա Աբրահամյանը, մի խումբ աշակերտներ: 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն