Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   477.33  դրամ
EUR   542.20  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
21.05.2019   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

 

Հաշված օրեր են մնում չճանաչված երկրների ֆուտբոլի ասոցիացիաների կոնֆեդերացիայի /CONIEA/  հովանու ներքո անցկացվելիք Եվրոպիայի առաջնությանը:

Մայրաքաղաքը վաղուց է նախապատրաստվում քաղաքական  նշանակություն ունեցող այդ հիշարժան իրադարձությանը: Բարեկարգվել, կանաչապատվել է Ստեփանակերտը, տոնական տեսք ստացել, դարձել ավելի գեղեցիկ ու հմայիչ: Ամենուր աչքի են զարնվում առաջնության մասին տեղադրված բարձրաճաշակ գովազդներն ու պաստառները, վահանակները:

Թե առաջիկայում ինչպիսի գործընթացներ են ակնկալվում մարզական ուշագրավ այդ միջոցառման հետ կապված, այդ մասին մանրակրկիտ քննարկումներ են ծավալվել մայիսի 21-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին քաղաքապետարանի աշխատակիցներից բացի հրավիրվել էին նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Աշոտ Դանիելյանը, առաջնության կազմակերպման հանձնաժողովի  պատասխանատուներ:  Հանդիպմանն  իրականացվող աշխատաքների վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես է եկել հանձնախմբի համակարգող Ավետիս Գրիգորյանը, ով միաժամանակ պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:

Եվս մեկ անգամ կարևորելով միջազգային առաջնության նշանակությունը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանի և նրա ենթակայության տակ  գտնվող`կենսաապահովման համակարգի պատասխանատուներին մի շարք հանձնարարություններ է տվել:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն