Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.69  դրամ
EUR   528.46  դրամ
RUB   7.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
25.12.2018   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՀԱՆԴԲՈԼԻ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ

 

Դեկտեմբերի 25-ին հանդբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքային համայնքի ավագանու նիստերի դահլիճում հյուրընկալել է ՀՀ մինչև 14 տարեկան պատանիների և մինչև 16 տարեկան աղջիկների` հանդբոլի առաջնությունում առաջին տեղը գրաված թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին:

Ջերմորեն շնորհավորելով նրանց մարզական նշանակալի հաղթանակի և գալիք Նոր տարվա կապակցությամբ, Ս.Գրիգորյանը նրանց մաղթել է նորանոր հաջողություններ և անձնական երջանկություն: <<Հանդբոլը դեռևս խորհրդային տարիներին պահանջված և սիրված մարզաձև է հանդիսացել երիտասարդության շրջանում ու ձևավորվել են լավագույն ավանդույթներ,- իր խոսքում նշեց քաղաքապետը:- Ուրախ եմ այսօր ողջունելու նոր սերնդի այն ներկայացուցիչներին, ովքեր շարունակում են հարուստ ավանդույթները, նպաստում սպորտի զարգացմանը և հաղթանակներ նվաճում առաջնություններում: Հորդորում եմ միշտ բարձր պահել թիմերի պատիվը և մրցույթներից տուն վերադառնալ միայն հաղթանակած>>, - ընդգծեց Սուրեն Գրիգորյանը և հանդիսավոր պայմաններում քաղաքապետարանի պատվոգրեր և  արժեքավոր նվերներ հանձնեց մարզիկներին և նրանց մարզիչներին:

Մարզական ձեռքբերման համար հանդբոլի թիմերին շնորհավորեց և բարեմաղթանքի խոսքեր ուղղեց նաև քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի և պարգևների արժանանալու համար, մարզիչ Մարիետա Հովհաննիսյանը և աղջիկների թիմի անդամ Եվա Ղուկասյանը վստահեցրին, թե ուր էլ մրցումների մեկնեն,  կձգտեն հաղթանակել և ծածանել Արցախի Հանրապետության դրոշը:

Արարողությանը ներկա էր նաև փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը: 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն