Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   488.68  դրամ
EUR   549.03  դրամ
RUB   7.21  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
18.07.2018   ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՔՆՆԱՐԿՎՈՒՄ, ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ ԵՆ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ

 

Մայրաքաղաքում անցկացվելիք` ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձին և Ստեփանակերտի  օրվան նվիրված տոնական միջոցառումների ծրագրերն են քննարկման և հստակեցման առարկա հանդիսացել հուլիսի 17-ին քաղաքապետ  Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված ընդլայնված խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի մասնակցում էին միջոցառումների կազմակերպման քաղաքային հանձնաժողովի անդամները:

Քաղաքապետը կարևորելով  հիշարժան իրադարձությունների  քաղաքական և պատմական նշանակությունը, ներկաներին հորդորեց արժանապատվորեն նախապատրաստվել տոներին և հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկել հետաքրքիր ու հագեցած ծրագրերով տոնակատարությանը շուք հաղորդելու, միջոցառումներին` բոլորին մասնակից անելու համար:

Քննարկումների ընթացքում հանձնաժողովների անդամների կողմից արված առավել ուշագրավ առաջարկությունները կներառվեն տոնական միջոցառումների ծրագրերում:

Ամփոփելով  խորհրդակցությունը, վերջում քաղաքապետ Ս.Գրիգորյանը մի շարք հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների  կոնկրետ հանձնարարություններ տվեց:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն