ՔՆՆԱՐԿՎՈՒՄ, ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ ԵՆ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ
Մայրաքաղաքում անցկացվելիք` ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձին և Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառումների ծրագրերն են քննարկման և հստակեցման առարկա հանդիսացել հուլիսի 17-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված ընդլայնված խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի մասնակցում էին միջոցառումների կազմակերպման քաղաքային հանձնաժողովի անդամները:
Քաղաքապետը կարևորելով հիշարժան իրադարձությունների քաղաքական և պատմական նշանակությունը, ներկաներին հորդորեց արժանապատվորեն նախապատրաստվել տոներին և հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկել հետաքրքիր ու հագեցած ծրագրերով տոնակատարությանը շուք հաղորդելու, միջոցառումներին` բոլորին մասնակից անելու համար:
Քննարկումների ընթացքում հանձնաժողովների անդամների կողմից արված առավել ուշագրավ առաջարկությունները կներառվեն տոնական միջոցառումների ծրագրերում:
Ամփոփելով խորհրդակցությունը, վերջում քաղաքապետ Ս.Գրիգորյանը մի շարք հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների կոնկրետ հանձնարարություններ տվեց:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն