Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   483.90  դրամ
EUR   559.68  դրամ
RUB   7.38  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
22.05.2018   ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԵՐԿՐՈՐԴ ԴՊՐՈՑԻ ԹԻՄԸ

 

Ավարտվեց մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աղջիկների միջև անցկացված մարզական միջոցառումների շրջանակում`հանդբոլի առաջնությունը: Այն ընթացել է Ստեփանակերտի հ.6 դպրոցի մարզադահլիճում` մայիսի 14-19-ը:

Լարված պայքարում հաղթող է ճանաչվել քաղաքի հ.2 դպրոցի աղջիկների թիմը`15:12 հաշվով առավելության հասնելով 8-րդ դպրոցի հավաքականի նկատմամբ:

Առաջնությունում երկրորդ մրցանակային տեղը գրավել է հ.8 դպրոցի թիմը: Երրորդ տեղը բաժին է հասել 6-րդ դպրոցի հավաքականին:

Մրցույթում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից արժանացել են պատվոգրերի և դրամական խրախուսանքի: Պարգևները մարզիկներին է հանձնել քաղաքապետի հատուկ հանձնարարությունների գծով մասնագետ Է.Առուշանյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն