Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.36  դրամ
EUR   568.99  դրամ
RUB   8.19  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
21.11.2017   ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀԱՆԴԲՈԼԻ ԳԾՈՎ ԹԻՄԱՅԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԿԳՍ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԹԻՄԸ

 

Ավարտվեցին  մայրաքաղաքում` Ստեփանակերտի  քաղաքապետարանի կողմից հանդբոլի գծով կազմակերպությունների /կոլեկտիվների/ միջև նոյեմբերի 13-20-ը  Արցախի պետական համալսարանի մարզադահլիճում անցկացված  ավանդական դարձած ամենամյա թիմային  մրցումները:

Համառ մրցապայքարում, որին մասնակցում էին տարբեր գերատեսչությունների և կառույցների` թվով 6 մարզական թիմեր, առավել աչքի ընկած կոլեկտիվները, ցուցադրելով հետաքրքիր և գրագետ խաղ, խրախուսվեցին քաղաքապետարանի կողմից: Վերջնական արդյունքներով առաջնությունում հաղթող ճանաչվեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության թիմը: Երկրորդ մրցանակային պատվավոր տեղը գրավեց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, իսկ երրորդ տեղը` ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների  նախարարության հանդբոլի մարզական թիմը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվոգրով, ինչպես նաև արժանացան դրամական պարգևների: Պատվավոր  մրցանակները հանդիսավոր պայմաններում մարզիչներին են հանձնել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԿԳՍ նախարարության սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը և փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն