ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԿԳՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԹԻՄԸ
Ավարտվեցին մայրաքաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից հանդբոլի գծով կազմակերպությունների /կոլեկտիվների/ միջև նոյեմբերի 13-20-ը Արցախի պետական համալսարանի մարզադահլիճում անցկացված ավանդական դարձած ամենամյա թիմային մրցումները:
Համառ մրցապայքարում, որին մասնակցում էին տարբեր գերատեսչությունների և կառույցների` թվով 6 մարզական թիմեր, առավել աչքի ընկած կոլեկտիվները, ցուցադրելով հետաքրքիր և գրագետ խաղ, խրախուսվեցին քաղաքապետարանի կողմից: Վերջնական արդյունքներով առաջնությունում հաղթող ճանաչվեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության թիմը: Երկրորդ մրցանակային պատվավոր տեղը գրավեց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, իսկ երրորդ տեղը` ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության հանդբոլի մարզական թիմը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվոգրով, ինչպես նաև արժանացան դրամական պարգևների: Պատվավոր մրցանակները հանդիսավոր պայմաններում մարզիչներին են հանձնել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԿԳՍ նախարարության սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը և փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն