23.10.2017   ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ամփոփվել են հոկտեմբերի 10-20-ը <<Վալեքս Գարդեն>>  ՓԲԸ խաղահրապարակում` Ստեփանակերտ քաղաքի կոլեկտիվների միջև  կայացած մինի-ֆուտբոլի մրցումների արդյունքները, որին մասնակցում էին 8 թիմեր:

Մրցումներն անց են կացվել համառ պայքարում, որտեղ մասնակից թիմերը ցուցադրել են գեղեցիկ և հետաքրքիր խաղ: Մրցանակային առաջին պատվավոր  տեղը գրավել է կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական  ծառայության մինի ֆուտբոլի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արցախի պաշտպանության  բանակի, իսկ երրորդ տեղը` կրթության, գիտության և սպորտի նախարարության թիմը: Չորրորդ մրցանակային տեղը բաժին է հասել  <<Ղարաբաղ Տելեկոմ>> ընկերության մարզիկներին:

Մրցանակային տեղեր գրաված թիմերը քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են  պատվոգրերով, արժանացել դրամական պարգևների: Թիմերին նվերներ է հանձնվել նաև ԿԳՍ նախարարության կողմից:

Քաղաքապետարանի հատուկ հանձնարարությունների գծով մասնագետ Էդուարդ Առուշանյանը, կարևորելով հիմնարկ-ձեռնարկությունների մարզական թիմերի միջև  կազմակերպվող նման հանդիպումները, միաժամանակ ցանկություն է հայտնել ավանդական մրցումներին ներգրավել ավելի մեծ թվով թիմերի:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն