Ամփոփվել են հոկտեմբերի 10-20-ը <<Վալեքս Գարդեն>> ՓԲԸ խաղահրապարակում` Ստեփանակերտ քաղաքի կոլեկտիվների միջև կայացած մինի-ֆուտբոլի մրցումների արդյունքները, որին մասնակցում էին 8 թիմեր:
Մրցումներն անց են կացվել համառ պայքարում, որտեղ մասնակից թիմերը ցուցադրել են գեղեցիկ և հետաքրքիր խաղ: Մրցանակային առաջին պատվավոր տեղը գրավել է կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության մինի ֆուտբոլի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արցախի պաշտպանության բանակի, իսկ երրորդ տեղը` կրթության, գիտության և սպորտի նախարարության թիմը: Չորրորդ մրցանակային տեղը բաժին է հասել <<Ղարաբաղ Տելեկոմ>> ընկերության մարզիկներին:
Մրցանակային տեղեր գրաված թիմերը քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով, արժանացել դրամական պարգևների: Թիմերին նվերներ է հանձնվել նաև ԿԳՍ նախարարության կողմից:
Քաղաքապետարանի հատուկ հանձնարարությունների գծով մասնագետ Էդուարդ Առուշանյանը, կարևորելով հիմնարկ-ձեռնարկությունների մարզական թիմերի միջև կազմակերպվող նման հանդիպումները, միաժամանակ ցանկություն է հայտնել ավանդական մրցումներին ներգրավել ավելի մեծ թվով թիմերի:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն