Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.18  դրամ
EUR   528.61  դրամ
RUB   7.41  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
16.07.2012   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձի տոնակատարության մասին

Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012թ. հունիսի 21-ի <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրվա տոնակատարության մասին>> թիվ 434-Ա որոշման 3-րդ կետը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձի տոնակատարության անցկացման  վերաբերյալ: 

Քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է տոնակատարության միջոցառումների կազմակերպման քաղաքային հանձնաժողով` քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ:

Միաժամանակ հաստատվել է Ստեփանակերտ քաղաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձի տոնակատարությանը նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը: