Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012թ. հունիսի 21-ի <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրվա տոնակատարության մասին>> թիվ 434-Ա որոշման 3-րդ կետը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձի տոնակատարության անցկացման վերաբերյալ:
Քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է տոնակատարության միջոցառումների կազմակերպման քաղաքային հանձնաժողով` քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ:
Միաժամանակ հաստատվել է Ստեփանակերտ քաղաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձի տոնակատարությանը նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը: