Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   475.99  դրամ
EUR   528.92  դրամ
RUB   7.45  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
29.03.2016   ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՇՐՋԱՅՑՆԵՐՆ ՈՒ ՍՏՈՒԳԱՀՑՆԵՐՆ` ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Առևտրի ոլորտի օրենսդրական պահանջների կատարման հսկողությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքային տեսչության եկամուտների բաժնի կողմից շարունակվում են  շրջայցերն ու ստուգայցերը Ստեփանակերտում:

Դրանք ուղղված են համայնքի տարածքում առանց համապատասխան թույլտվության  ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, տեխնիկական հեղուկների վաճառք, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք, բացօթյա և շրջիկ առևտուր իրականացնող, առևտրի և հանրային սննդի օբյեկտները` ժամը 24.00-ից հետո աշխատեցնող տնտեսվարող սուբյեկտների հայտնաբերմանը:

Նպատակ հետապնդելով պահպանել Ստեփանակերտ քաղաքի արտաքին գեղագիտական տեսքը և փողոցներում բացառել հակասանիտարական երևույթները, շրջայցերի ժամանակ առավել ուշադրություն է դարձվում բացօթյա ապօրինի առևտրի արգելմանն ու կանխարգելմանը, ինչպես նաև համապատասխան թույլտվություն ստացած բացօթյա և շրջիկ առևտրի կանոնակարգմանը:

Քաղաքապետարանի եկամուտների բաժնի պետ Սուսաննա Բեգլարյանի խոսքով, կարևորելով տնտեսվարող սուբյեկտների իրազեկվածությունը` առևտրի և ծառայությունների ոլորտում առկա օրենսդրական պահանջներին և նորմերին,  մայրաքաղաքի տարբեր հատվածների դիտարկումների ընթացքում ինչպես առևտրի, հանրային սննդի օբյեկտների սեփականատերերի, այնպես էլ վաճառողների հետ տարվում են բացատրական աշխատանքներ: