Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.18  դրամ
EUR   528.61  դրամ
RUB   7.41  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
22.02.2012   ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ ԵՆ ՆՈՐԵՐՈՎ

  Բնակչության ճանապարհային անվտանգ երթևեկությունը բարելավելու և ավտոճանապարհային վթարներից խուսափելու նպատակով,  Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժնի  և ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության համապատասխան մասնագետների ուսումնասիրությունների ու եզրակացությունների արդյունքում, համայնքապետարանը մայրաքաղաքում իրականացնում է ճանապարհային նշանների փոխարինման և տեղադրման աշխատանքներ: Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժինը ակնկալում է քաղաքացիների առաջարկություններն ու դիտողությունները:,