Բնակչության ճանապարհային անվտանգ երթևեկությունը բարելավելու և ավտոճանապարհային վթարներից խուսափելու նպատակով, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժնի և ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության համապատասխան մասնագետների ուսումնասիրությունների ու եզրակացությունների արդյունքում, համայնքապետարանը մայրաքաղաքում իրականացնում է ճանապարհային նշանների փոխարինման և տեղադրման աշխատանքներ: Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժինը ակնկալում է քաղաքացիների առաջարկություններն ու դիտողությունները:,