Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.10  դրամ
EUR   524.47  դրամ
RUB   7.42  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
06.06.2014   ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ԱՄՍԻՑ` ՀԵՔԻՄՅԱՆ ՓՈՂՈՑԸ ԼԻՈՎԻՆ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԻ

 

100 մլն դրամ է կազմում մայրաքաղաքի Հեքիմյան փողոցի հիմնանորոգման ու բարեկարգման ծրագրի իրագործման նպատակով պետբյուջեից հատկացված գումարը, որը նախատեսվում է ամենատարբեր աշխատանքների համար:

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում` Սուրբ Հակոբ եկեղեցուց  դեպի համար 10 դպրոց ձգվող ճանապարհը, սելավների ու հեղեղումների պատճառով գրեթե դուրս էր եկել շարքից, ավտոմեքենաների համար դարձել դժվար երթևեկելի: Բնակչության արդարացի բողոքներն ի վերջո <<տեղ հասան>> և իշխանությունները համապատասխան միջոցներ ձեռնարկեցին ավերված փողոցը բարեկարգելու և պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ:

Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի պետ Վալերի Մեքայելյանի տեղեկացմամբ, աշխատանքների իրականացման  պատվիրատուն հանդիսանում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը, իսկ կապալառու կազմակերպությունը` <<Քարավան>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ընդ որում, բարեկարգման  աշխատանքներն այստեղ մեկնարկել են 2013-ին: Երկրորդ փուլի մեկնարկը տրվել է գարնան սկզբներին:

Հիմնանորոգվել են ինչպես մայթերն, այնպես էլ` ճանապարհները, հին մաշված եզրաքարերը փոխարինվել են նորերով, առանձնակի ուշադրություն է դարձվում ենթակառուցվածքների, մասնավորապես` կոյուղագծերի կարգավորմանն ու ջրահեռացմանը:  Հողային շերտի մաքրման աշխատանքներին անմիջապես հաջորդել է խճապատման գործընթացը, որին կհետևեն ասֆալտապատման և բարեկարգման մյուս աշխատանքները:

Պարոն Միքայելյանի համոզմամբ, մինչև երկու-երեք ամիս, Հեքիմյան փողոցը լիովին կվերափոխվի և միանգամայն բարեկարգ տեսքով  կներկայանա ստեփանակերտցիներին:  

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար