Ստեփանակերտի քաղաքապետ
Հարգելի այցելու
Ուրախ եմ Ձեզ ողջունելու Ստեփանակերտի քաղաքապետարանի պաշտոնական ինտերնետային կայքէջում, որտեղ կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող նյութեր, ինչպես նաև կարևոր տեղեկություններ՝ քաղաքապետարանի գործունեության, մայրաքաղաքի կենսական նշանակության խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ: Քաղաքապետարանի և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների ու ընկերությունների գործունեության թափանցիկության և մատչելիության, հասարակության իրազեկվածության և տեղեկացվածության ապահովման նպատակով կայքէջում տեղ կգտնեն քաղաքապետի և Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու կողմից ընդունված որոշումները, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի, նորմատիվ իրավական ակտերի, քաղաքապետարանի կառուցվածքի և քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ:
Որպես քաղաքապետ` Ստեփանակերտը տեսնում եմ մի մեծ ընտանիք և խոստանում եմ պատասխանատու լինել յուրաքանչյուր ստեփանակերտցու համար: Քաղաքապետարանը պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ անձանց և կառույցների հետ, ինչպես նաև կողջունի յուրաքանչյուր ստեփանակերտցու մասնակցությունն ու համագործակցությունը` ի նպաստ մեր մայրաքաղաքի բարգավաճման:
Կայքէջի աշխատանքի բարելավմանն ուղղված Ձեր առաջարկություններն ու տեսակետները կարող եք ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին` mayor@stepanakert.am: