21.09.2020   Քաղաքապետ Դավիթ Սարգսյանի շնորհավորական ուղերձը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ: 1991 թ-ի այդ ճակատագրական օրերին ողջ հայության հայացքն ուղղված էր քաղաքամայր Երեւանին, ընդգծված էր մարտահրավերները համատեղ հաղթահարելու հայության հավաքական կամքը: Ժամանակը ցույց տվեց, որ ազգովի կարողացանք հեռատես լինել, ապավինել մեր արմատներին եւ դիմանալ ժամանակի փորձություններին: 1991-ից ի վեր Մայր Հայաստանում շատ բան է փոխվել, անփոփոխը անկախության արժեքն է և միասնականության ոգին: Անկախության տոնը հերթական առիթն է ամենայն հայոց հայրենիքին մեր սերը խոստովանելու համար: Ապրիր միշտ խաղա՜ղ, մեր Մայր Հայաստան: