Այսօր կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը` քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ: Ողջույնի խոսքում քաղաքապետը խնդրել և հորդորել է նիստի մասնակիցներին իրազեկման աշխատանքներ իրակնացնել քաղաքի վարչական տարածքում գործող հանրային, սննդի օբյեկտներում, առևտրի սրահներում, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում և Պարետի որոշմամբ սահմանված մյուս վայրերում դիմակ դնելու պարտադիր պահանջի վերաբերյալ՝ հանուն մեր բնակչության առողջության անվտանգության:
Օրակարգային հարցերից առաջինը վերաբերում էր Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2020թ. բյուջեի 1-ին կիսամյակի կատարմանը: Քաղաքապետարանի...