![]() |
|
06.03.2018 ԵՎՍ ՄԻ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ`ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Մայրաքաղաքում շարունակվում են արցախահայության ազգային-ազատագրական պայքարի (Ղարաբաղյան շարժման) 30-ամյակիննվիրված տոնական միջոցառումները: <<Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների կողմից կազմակերպված համերգային ծրագիրը հագեցած էր ու հետաքրքիր: Նրանում ընդգրկված էին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երեխաները իրենց գեղեցիկ կատարումներով` երաժշտական համարներով ու հայրենասիրական երգերով մեծ բավականություն պատճառեցին արվեստասերներին: Համերգին հնչեցին հայրենիքը, հայոց բանակը, հայրենի հողը փառաբանող ստեղծագործություններ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
| < Վերադառնալ |
381.77
դրամ
447.70
դրամ

