ԵՎՍ ՄԻ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ`ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

06.03.2018

 

Մայրաքաղաքում շարունակվում են արցախահայության ազգային-ազատագրական պայքարի (Ղարաբաղյան շարժման) 30-ամյակիննվիրված տոնական միջոցառումները:

<<Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների կողմից կազմակերպված համերգային ծրագիրը հագեցած էր ու հետաքրքիր: Նրանում ընդգրկված էին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երեխաները իրենց գեղեցիկ կատարումներով` երաժշտական համարներով ու հայրենասիրական երգերով մեծ բավականություն պատճառեցին արվեստասերներին:

Համերգին հնչեցին հայրենիքը, հայոց բանակը, հայրենի հողը փառաբանող ստեղծագործություններ:

 

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն