![]() |
|
18.05.2015 ՄՇՏԱՀՈՍ ՑԱՅՏԱՂԲՅՈՒՐ` ՆՈՐ ԱՐԵՇՈՒՄ
Ստեփանակերտի ջրապահովման ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի ևս մեկ թաղամասում` Նոր Արեշում, արմատական լուծում ստացավ շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը: Թաղամասի բնակիչների վաղեմի ցանկությունը վերջապես իրականություն դարձավ ու այժմ նրանք իրենց բնակարաններում <<մշտահոս>> ջրածորակներ ունեն: Օրերս արեշցիները ևս մի հաճելի նվեր ստացան: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ թաղամասում տեղադրվեց ցայտաղբյուր և բարեկարգ անկյունը, բնականաբար, շատերին կձգի իր գիրկը: Հավելենք, որ ցայցտաղբյուրի տեղադրման և շրջապատի բարեկարգման աշխատանքներն իրականացրել է <<Ճանշին վերանորոգում>> փակ բաժնետիրական ընկերությունը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
| < Վերադառնալ |
381.50
դրամ
4.77
դրամ

