Ստեփանակերտի ջրապահովման ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի ևս մեկ թաղամասում` Նոր Արեշում, արմատական լուծում ստացավ շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը:
Թաղամասի բնակիչների վաղեմի ցանկությունը վերջապես իրականություն դարձավ ու այժմ նրանք իրենց բնակարաններում <<մշտահոս>> ջրածորակներ ունեն: Օրերս արեշցիները ևս մի հաճելի նվեր ստացան: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ թաղամասում տեղադրվեց ցայտաղբյուր և բարեկարգ անկյունը, բնականաբար, շատերին կձգի իր գիրկը:
Հավելենք, որ ցայցտաղբյուրի տեղադրման և շրջապատի բարեկարգման աշխատանքներն իրականացրել է <<Ճանշին վերանորոգում>> փակ բաժնետիրական ընկերությունը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն