ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՒՆԱԶԱՐԴՎԵԼ
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, մայրաքաղաքի փողոցներում, պետական հաստատություններում ու հասարակական վայրերում շարունակվում են Ամանորի նախապատրաստման, տոնական ձևավորման և զարդարման աշխատանքները: Ամենատարբեր թաղամասերում տեղադրվում են լուսային գունեղ շղարշներ/շղթաներ/, խորհրդանշական գունեղ պաստառներ, ձևավորվում <<կենդանի>> տոնածառերը, ստեղծվում նախատոնական բարձր տրամադրություն:
Մայրաքաղաքի Ամանորի տոների ձևավորման աշխատանքներին ակտիվորեն ներգրավվել են քաղաքապետարանի համապատասխան բաժինների, <<Բնակշահագործման տնտեսություն>> ՓԲԸ, <<Արցախէներգո>>...