Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.87  դրամ
EUR   547.37  դրամ
RUB   7.30  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
30.10.2018   ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Հոկտեմբերի 30-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի մասնակցում էին նաև ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարներ, քննարկվել են մայրաքաղաքի կենսաապահովմանը, հետագա ծրագրերի մշակմանը և իրագործմանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը կարևորվել է 2019թ. բյուջեի /այդ թվում` համայնքային/  ձևավորման, մասնավորապես` եկամուտների և ծախսերի մասով ֆինանսական  փաստաթղթի վերջնական ուրվագծման անհրաժեշտությունը: Շահագրգիռ խոսակցություն է ծավալվել և կապիտալ շինարարության ծրագրերի հստակեցման շուրջ, ընգծվել է  առաջնահերթությունների և ոլորտային ուղղվածության պահանջների պահպանման խնդիրը:

Խորհրդակցությունում անդրադարձ է եղել նաև Ամանորի և Սուրբ Ծննդյան  տոների նախապատրաստական աշխատանքների ընթացքի, ձմռանը պատշաճ մակարդակով նախապատրաստվելու և նախանշված ծրագրերը հաջողությամբ իրագործելու վերաբերյալ: Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող ընկերությունների ղեկավարներին մեկ անգամ ևս  պարտավորեցրել է  ձմռան շրջանում բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները և ապահովել քաղաքի բնակչության կենսական պահանջները:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն