Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   485.00  դրամ
EUR   573.17  դրամ
RUB   6.58  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
12.06.2020   Հունիսի 9-ին տեղի է ունեցել Ստեփանակերտի համայնքի ավագանու նիստը` քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:

Հունիսի 9-ին տեղի է ունեցել Ստեփանակերտի համայնքի ավագանու նիստը` քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:⤵️

✅Հուդդ ՀՀունիսի 9-ին տեղի է ունեցել Ստեփանակերտի համայնքի ավագանու նիստը` քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ: Ողջունելով նիստի մասնակիցներին` Դավիթ Սարգսյանը նշեց, որ ներկայացված օրակարգում նոր հարց է ներառվել` իր կողմից քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին: Քաղաքապետի նոր տեղակալը քաջածանոթ է քաղաքային իշխանությունների գործունեությանն ու քաղաքի խնդիրներին: Նա համայնքի ավագանու անդամ Ռադի Աբրահամյանն է, ով մինչ այսօր զբաղեցրել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող <<Ջրմուղ կոյուղի>> ՓԲԸ փոխտնօրենի պաշտոնը: Եվ քանի որ ավագանու անդամի ու քաղաքապետի տեղակալի պաշտոնները անհամատեղելի են, նա հրաժարվել է առաջինի լիազորություններից: Նիստի ներկաները շնորհավորելով և բեղմնավոր աշխատանք մաղթելով նորանշանակ փոխքաղաքապետին` քննարկեցին օրակարգային հարցերը: Այսպիսով, որոշվեց Նելսոն Ստեփանյան փողոցի N 25/10 հասցեում գտնվող Ստեփանակերտի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի սահմանները վերաճշտել և <<Վան>> արտադրական կոոպերատիվին ուղղակի վաճառքի կարգով հողամաս օտարել: Նաև որոշվեց, Ս. Ի. դիմումի համաձայն, նրան ուղղակի վաճառքի կարգով հողամաս և շինություն օտարել: Օրակարգային մյուս հարցերի վերաբերյալ ևս որոշումներ կայացվեցին: Մասնավորապես, դրանք վերաբերում են ոչ բնակելի տարածքները վարձակալության իրավունքով տրամադրելուն և Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող ոչ բնակելի տարածքներն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն: Նաև ավագանին որոշեց մերժել (բնակտարածքով ապահովված լինելու հիմքով) առանց ծնողական խնամքի մնացած Ն. Միրզոյանին` որպես բնակարանի կարիք ունեցող անձ, հաշվառման հերթում ընդգրկվելու մասին դիմումը`, իսկ ահա համայնքի սեփականություն հանդիսացող Մ. Գոշ փողոցի N 2 շենքի N 12 բնակարանը նվիրատվության կարգով օտարելու մասին որոշումն ընդունվեց: Անդրադառնալով համաքաղաքային խնդիրներին` քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ներկայացրեց վերջերս քաղաքաշինության նախարարի հետ ունեցած հանդիպման մանրամասները` Ստեփանակերտում մի շարք լայնածավալ քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ: Նա նաև հորդորեց ավագանու անդամներին` ավելի հետևողական լինել համաքաղաքացիներին հուզող հարցերի վերհանման, դրանց լուծման գործում և խնդրեց նրանց ներգրավվել համաճարակի դեմ պայքարի աշխատանքներում: