Հունիսի 9-ին տեղի է ունեցել Ստեփանակերտի համայնքի ավագանու նիստը` քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:⤵️
✅Հուդդ ՀՀունիսի 9-ին տեղի է ունեցել Ստեփանակերտի համայնքի ավագանու նիստը` քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ: Ողջունելով նիստի մասնակիցներին` Դավիթ Սարգսյանը նշեց, որ ներկայացված օրակարգում նոր հարց է ներառվել` իր կողմից քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին: Քաղաքապետի նոր տեղակալը քաջածանոթ է քաղաքային իշխանությունների գործունեությանն ու քաղաքի խնդիրներին: Նա համայնքի ավագանու անդամ Ռադի Աբրահամյանն է, ով մինչ այսօր զբաղեցրել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող <<Ջրմուղ կոյուղի>> ՓԲԸ փոխտնօրենի պաշտոնը: Եվ քանի որ ավագանու անդամի ու քաղաքապետի տեղակալի պաշտոնները անհամատեղելի են, նա հրաժարվել է առաջինի լիազորություններից: Նիստի ներկաները շնորհավորելով և բեղմնավոր աշխատանք մաղթելով նորանշանակ փոխքաղաքապետին` քննարկեցին օրակարգային հարցերը: ✅Այսպիսով, որոշվեց Նելսոն Ստեփանյան փողոցի N 25/10 հասցեում գտնվող Ստեփանակերտի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի սահմանները վերաճշտել և <<Վան>> արտադրական կոոպերատիվին ուղղակի վաճառքի կարգով հողամաս օտարել: ✅Նաև որոշվեց, Ս. Ի. դիմումի համաձայն, նրան ուղղակի վաճառքի կարգով հողամաս և շինություն օտարել: Օրակարգային մյուս հարցերի վերաբերյալ ևս որոշումներ կայացվեցին: ✅Մասնավորապես, դրանք վերաբերում են ոչ բնակելի տարածքները վարձակալության իրավունքով տրամադրելուն և Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող ոչ բնակելի տարածքներն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն: ✅Նաև ավագանին որոշեց մերժել (բնակտարածքով ապահովված լինելու հիմքով) առանց ծնողական խնամքի մնացած Ն. Միրզոյանին` որպես բնակարանի կարիք ունեցող անձ, հաշվառման հերթում ընդգրկվելու մասին դիմումը`, իսկ ահա համայնքի սեփականություն հանդիսացող Մ. Գոշ փողոցի N 2 շենքի N 12 բնակարանը նվիրատվության կարգով օտարելու մասին որոշումն ընդունվեց: ✅Անդրադառնալով համաքաղաքային խնդիրներին` քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ներկայացրեց վերջերս քաղաքաշինության նախարարի հետ ունեցած հանդիպման մանրամասները` Ստեփանակերտում մի շարք լայնածավալ քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ: ✅Նա նաև հորդորեց ավագանու անդամներին` ավելի հետևողական լինել համաքաղաքացիներին հուզող հարցերի վերհանման, դրանց լուծման գործում և խնդրեց նրանց ներգրավվել համաճարակի դեմ պայքարի աշխատանքներում: