06.06.2019   ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳԸ

Համերգային հագեցած ծրագրով են տարեկան իրենց հաշվետվությունը ներկայացրել Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաները:

Համերգացանկում ընդգրկվել էին ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ընդ որում, ելույթներում իրենց մասնաբաժինն ունեին կրթօջախների գրեթե բոլոր բաժինների սովորողները:Սաների Կատարումները, որ ընդունվեցին ջերմ ծափերով, մեծ բավականություն պատճառեցին ունկնդիրներին: Հանդիսատեսների վրա հատկապես անջնջելի տպավորություն թողեց <<Քաղաքի տղաները>> խմբի ելույթը, որ ներդաշնակ և ոգևորիչ հնչեցրին շնորհաշատ փոքրիկ երաժիշտները` նվաճելով բոլորի ուշադրությունը:

Կայացած հաշվետու համերգի կապակցությամբ, որ անցավ բարձր մակարդակով, սաներին և նրանց դասավանդող ուսուցիչներին շնորհավորեց կրթօջախի տնօրեն  Արթուր Պետրոսյանը` մաղթելով ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ: Լավագույն կատարողներին դպրոցի ղեկավարը հանձնեց շնորհակալագրեր  և հուշանվերներ:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն