Համերգային հագեցած ծրագրով են տարեկան իրենց հաշվետվությունը ներկայացրել Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաները:
Համերգացանկում ընդգրկվել էին ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ընդ որում, ելույթներում իրենց մասնաբաժինն ունեին կրթօջախների գրեթե բոլոր բաժինների սովորողները:Սաների Կատարումները, որ ընդունվեցին ջերմ ծափերով, մեծ բավականություն պատճառեցին ունկնդիրներին: Հանդիսատեսների վրա հատկապես անջնջելի տպավորություն թողեց <<Քաղաքի տղաները>> խմբի ելույթը, որ ներդաշնակ և ոգևորիչ հնչեցրին շնորհաշատ փոքրիկ երաժիշտները` նվաճելով բոլորի ուշադրությունը:
Կայացած հաշվետու համերգի կապակցությամբ, որ անցավ բարձր մակարդակով, սաներին և նրանց դասավանդող ուսուցիչներին շնորհավորեց կրթօջախի տնօրեն Արթուր Պետրոսյանը` մաղթելով ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ: Լավագույն կատարողներին դպրոցի ղեկավարը հանձնեց շնորհակալագրեր և հուշանվերներ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն